Նամակ ԿԳ նախարարին. 31 տարվա նվիրյալ մանկավարժին անհիմն ուզում են աշխատանքից ազատել

Նամակ ԿԳ նախարարին. 31 տարվա նվիրյալ մանկավարժին անհիմն ուզում են աշխատանքից ազատել
Նամակ ԿԳ նախարարին. 31 տարվա նվիրյալ մանկավարժին անհիմն ուզում են աշխատանքից ազատել

Սյունիքի մարզի հասարակական կազմակերպությունների, մշակութային կրթական հաստատությունների ներկայացուցիչներ եւ մոտ հինգ տասնյակ բնակիչներ դիմել են ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ խնդրելով կանխել Գեղագիտական ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղի եւ նրա տնօրեն Մարտուն Զաքարյանի շուրջ տեղի ունեցող ապօրինի գործողությունները:

 Նրանք տեղեկացնում են, որ օգոստոսի 21-ին Գեղագիտական ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լեւոն Իգիթյանը այցելել է Գորիս եւ մասնաճյուղի տնօրեն Մարտուն Զաքարյանին առաջարկել ստորագրել մասնաճյուղի տնօրենի աշխատանքից ազատման հրամանի ծանուցագիրը, ինչից տնօրենը հրաժարվել է: «Գորիսի հասարակությունը թույլ չի տալու դժվարին պայմաններում ստեղծագործող եւ գորիսեցի երեխաներին գեղագիտական գիտելիքներ փոխանցող արվեստագետի հետ որեւէ ապօրինի արարք»,- նշված է նախարարին ուղղված նամակում: Գեղագիտական ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղը իր գործունեությունը սկսել է ծավալել 1982թ.-ին՝ նկարիչ, մանկավարժ Մարտուն Զաքարյանի ջանքերով: 2013թ-ին կենտրոնի սաների թիվը հասնում էր 64-ի, ովքեր հաճախում էին ասեղնագործության, շյուղագործության, նկարչության, կավագործության խմբակներ: Գորիսաբնակների պատմելով, Մարտուն Զաքարյանի անմնացորդ նվիրումի շնորհիվ, արդեն 31 տարի է գորիսեցի մանուկները գեղագիտական կրթություն են ստանում, կենտրոնում ստեղծագործած աշխատանքների շնորհիվ կազմակերպում ցուցահանդեսներ, մրցույթներ եւ դա այն դեպքում, երբ կենտրոնը շենքային ոչ բարվոք պայմաններում է գտնվում: Իսկ թղթի, մատիտի, աշխատելու այլ նյութերի ծախսերը հոգում է անձամբ տնօրենը՝ իր համեստ միջոցներով: Մարտուն Զաքարյանը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ իր եւ գլխավոր տնօրենի միջեւ ոչ մի կոնֆլիկտ չի եղել եւ նրա ներկայացրած պահանջն էլ անհիմն ու ապօրինի է համարում: «Օգոստոսի 22-ին եկավ Իգիթյանն ու ասաց՝ տնօրեն արդեն չի լինելու, բաժնի վարիչ է լինելու: Ասեցի ի՞նչ տարբերություն, բաժնի վարի՞չ է, թե՞ տնօրեն, ասեց ոչ՝ դրսից մարդ է գալու, իսկ դու ազատվում ես, եթե ուզում ես ժամեր տամ պարապես, ու դեմ արեց թուղթը ստորագրեմ: Ես չհամաձայնվեցի: Ինչի՞ համար ստորագրեմ, ասացի նախեւառաջ ինձ առաջարկիր, երբ որ ես չցանկանամ՝ ուրիշ տնօրեն բեր: Իր գրպանից հանեց կողպեքն ու առանց բացատրության՝ ապօրինաբար իմ հիմնարկը փակեց, երբ հիմնարկի ամբողջ նյութականի համար պատասխանատուն ես եմ: 3 օր էլ Գորիսում է, գուցե 3 օրում իմ ունեցվածքին ձեռք է տվել, ուզում եմ տանեմ իմ կողպեքը դնեմ», -ասաց Մարտուն Զաքարյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/08/28/280570/