Վրաստանի վարչապետը հայտարարել է երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիքի սկսվելու մասին

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կառավարության նիստում հայտարարել Է, որ կորոնավիրուսի սպասվող երկրորդ ալիքը փաստորեն սկսվել Է, բայց իրավիճակը վերահսկվում Է իշխանությունների կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր հայտնաբերված 57 դեպքը եւ երեկվա 44-ն ուղղակիորեն մատնանշում են, որ համաճարակաբանական իրադրությունը երկրում աստիճանաբար փոխվում Է: Ինչպես երկրորդ ալիքը մենք ենթադրում Էինք, փաստորեն այդ գործընթացն սկսվում Է: Մենք ենթադրում Էինք աշնանը, եւ աշնանն այդ գործընթացն սկսվում Է: Գլխավորն այն Է, որ ոչ մի հիմք չկա խուճապահար լինելու, քանի որ մենք լիովին վերահսկում ենք իրադրությունը»,-հայտարարել Է վարչապետը:

Վրաստանում սեպտեմբերի 10-ին հայտնաբերվել Է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային օրական աճ՝ 57 վարակված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: