Սերգեյ Բագրատյանին կփոխարինի Վարդևան Գրիգորյանը

Այսօր ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը՝ փոխարինելով Սերգեյ Բագրատյանին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հեռացած Սերգեյ Բագրատյանը դուրս է եկել հանձնաժողովից: