Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները քիչ առաջ դուրս եկան Իմ քայլը խմբակցության նիստից, որն մասնակցում էին պատգամավորների հրավերով։ Խմբակցության նիստը անցկացվում էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում։
Քաղաքացիները դժգոհ դուրս եկան գրասենյակից, քանի որ պատգամավորները ասել են այս պահին հարցը լուծում չունի, քանի որ ընթանում են բանակցություններ։
«Մեզ ասացին, որ չորեքշաբթի կառավարությունը լինելու է Ազգային ժողովում նիստի ժամանակ այդ հարցը կբարձրացնեն։ Եթե այս հարցը լուծում չստացավ, ավտոբուսներով շարժվելու ենք դեպի Բագրատաշեն։ Էս 150 հոգուս հարցը պետք ա շատ հրատապ լուծեն, չենք կարում էլ ստեղ ապրենք» , – պատգամավորների հետ հանդիպումից հետո հայտարարեց քաղաքացիներից մեկը։
ԱԺ Իմ քայլը խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը իր հերթին ասաց, որ հարցը կախված է ՌԴ իշխանութուններից, քանի որ իրենք են արգելում քաղաքացիների մուտքը։ «Եթե որևէ երկիր որևէ կանոն է սահմանել, որովհետև համաճարակ է, ինչո՞ւ են դժգոհում», -նշեց Սիմիդյանը։