Խայտառակություն Ազգային ժողովում

Խայտառակություն Ազգային ժողովում
Խայտառակություն Ազգային ժողովում

Ազգային ժողովում լրագրողները չեն կարողանում պարզել, թե ի վերջո ո՞ր պատգամավորներն են դեմ քվեարկել Գևորգ Կոստանյանի թեկնածությանը: Նախքան քվեարկության մեկնարկը Ժառանգություն և ՀԱԿ խմբակցությունները հայտարարեցին, որ իրենց պատգամավորները դեմ են Կոստանյանի թեկնածությանը:

Դեմ քվեարկելու մասին հայտարարեց նաև ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Սակայն քվեարկության արդյունքում հայտնի դարձավ, որ ընդամենը 3 պատգամավոր է դեմ քվեարկել: Երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:

ՀԱԿ խմբակցությունից քվեարկությանը մասնակցել են Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Ստեփան Դեմիրճյանը, Նիկոլ Փաշինյանը և Հրանտ Բագրատյանը: Ժառանգություն խմբակցությունից մասնակցել են Ռուբեն Հակոբյանն ու Ալեքսանդր Արզումանյանը: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունում 3-ով դեմ են քվեարկել, իսկ Ստեփան Դեմիրճյանի քվերաթերթիկն անվավեր է ճանաչվել: Արամ Մանուկյանը դեմ քվեարկողների թվում նկատի է ունեցել Գագիկ Ջհանգիրյանին, Լյուդմիլա Սարգսյանին և իրեն: Հարցին, թե՝ իսկ Նիկոլ Փաշինյա՞նը՝ նա ասել է՝ չգիտեմ: Լյուդմիլա Սարգսյանն էլ լրագրողի հարցին ի պատասխան ասաց. «Ես կարծում եմ մեր խմբակցության 4 անդամները և Նիկոլը դեմ ենք քվեարկել»՝ չպարզաբանելով, թե ում նկատի ունի «4 անդամներ» ասելով: Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ քվեարկել է առանց իր սկզբունքները դավաճանելու:

«Ես քվեարկել եմ ու շվարած եմ, որովհետև ես էլ եմ դեմ քվեարկել: Ում տեսնում եմ՝ ասում են՝ դեմ են՝ քվեարկել: Երկու ֆրակցիայից 8 պատգամավոր միանգամից հայտարարում են, որ դեմ են քվեարկել»,- Lragir.am-ին ասաց Ժառանգություն խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նույնպես լրագողներին ասաց, որ դեմ է քվեարկել:ս որպես կարգապահ խմբակցության անդամ ենթարկվում եմ խմբակցության որոշումներին»,- ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

 

Տեղեկություն է շրջանառվում, որ անվավեր քվեաթերթիկներից մեկը Ստեփան Դեմիրճյանինն է: 

http://www.lragir.am