Նախկին զինվորը կստանա բուժման համար անհրաժեշտ գումարը

Նախկին զինվորը կստանա բուժման համար անհրաժեշտ գումարը
Նախկին զինվորը կստանա բուժման համար անհրաժեշտ գումարը

Սուսաննա Մարգարյանը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում հերթապահող իր որդին` Կարեն Մարգարյանը 2009 թվականին փորձել է կանխել իր հսկողության տակ գտնվող դիզվառելիքի գողությունը : Դրա արդյունքում ժամկետային զինծառայողների կողմից ենթարկվել է դաժան ծեծի, ինչի հետևանքով իր մոտ սկսվել են գլխի սուր ծակոցեր և առաջացել տեսողության կորուստ:Ս. Մարգարյանը հայտնել է նաև, որ իրենք գտնվում են սոցիալապես ծանր վիճակում, այդ իսկ պատճառով չի կարողանում վճարել որդու տեսողությունը վերականգնելու համար պահանջվող մեկ միլիոն ՀՀ դրամ գումարը: Սուսաննա Մարգարյանի դիմումը Պաշտպանի աշխատակազմի կաղմից ընդունվել է քննարկման և համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարություն` առաջարկելով քննարկել Կ. Մարգարյանի բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրելու հնարավորության հարցը:ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել Կարեն Մարգարյանին տրամադրել առողջարանի ուղեգիր համապատասխան բուժում ստանալու նպատակով, սակայն քանի որ երիտասարդի առողջական խնդիրն այնպիսին է, որ ենթակա չէ առողջարանային բուժման, Ս. Մարգարյանը որդուն անհրաժեշտ վիրահատության համար խնդրել է պահանջվող գումարը : Պաշտպանի աշխատակազմի հետևողականության և ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի հետ անմիջական համագործակցության արդյունքում Պաշտպանության նախարարության կողմից Ս. Մարգարյանին տրամադրվել է իր որդու` բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: