Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ.եղանակը Հայաստանում

Transparent umbrella under rain against water drops splash background. Rainy weather concept.

Հանրապետության տարածքում` Հունիսի 5-ի ցերեկը, 6-10-ը կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝ Հունիսի 5-ի ցերեկը և 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։