ԱԱԾ-ն պետք է քրեական հետապնդում սկսի ռուսաստանյան «Դոսյո» կենտրոնի հետաքննության հիմքով․ Դանիել Իոաննիսյան

Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Ազգային անվտանգության ծառայությունը պետք է քրեական հետապնդում սկսի ռուսաստանյան «Դոսյո» կենտրոնի հետաքննության հիմքով:

Մասնավորապես, անհրաժեշտ է քրեական գործ հարուցել ՔՕ 299-րդ (պետական դավաճանությունը) և ՔՕ 302-րդ (լրտեսությունը) հոդվածներով և հետաքննել մի շարք անձանց (այդ թվում` ՀՀ քաղաքացիների և օտարերկրացինռրի) կողմից ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության Ռուսաստանի Դաշնության հատուկ ծառայությունների հետ համագործակցելու դեպքերը:

Այդ անձանց թվին, ըստ հրապարակումների, պատկանում են նաև ԱԱԾ նախկին երկու տնօրեններ Կառլոս Ղազարյանը և Արթուր Վանեցյանը:

Ավելին, ԱԱԾ-ն պետք է գործուն միջոցներ ձեռնարկի իր շարքերում (մասնավորապես՝ հակահետախուզությունում) ռուսաստանյան գործակալների ու դրանց ցանցերի բացահայտման ուղղությամբ»: