Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Դաժու Յանգին

Վիեննայում Ատոմային էներգիայի միջազգային Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Դաժու Յանգին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ատոմային էներգետիկայի բնագավառի զարգացման առնչվող հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես, անդրադառնալով ՀԱԷԿ նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագրին և անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Կողմերը գոհունակություն են հայտնել ԱԷՄԳ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական աջակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքից:

Անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերի միջոցով Հայաստանում ատոմային էներգետիկայի բնագավառում մասնագիտական ներուժի զարգացման, կադրերի վերապատրաստման հետ կապված հարցերին։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։