Արթուր Դանիելյանին մեղադրանքը առաջադրվել է խուլիգանություն կատարելու համար․ ՀՔԾ-ն հաստատում է

Ադեկվադ շարժման ներկայացուցիչ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով): Այդ մասին տեղեկությունը «Մեդիալաբին» հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։

Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնում երկու ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և նրա երբեմնի կուսակից Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուկ էր տեղի ունեցել։ Դեպքից ավելի ուշ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Դանիելյանը հայհոյել էր իրեն, ինքն էլ հարվածներ էր հասցրել նրան։