Ենոքավանում վերջերս ֆոտոթակարդների միջոցով լուսանկարված կովկասյան ընձառյուծի համար անուն են ընտրում

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են.

«Հարգելի հայրենակիցնե

Առաջարկում ենք միասին անուն ընտրել՝ Ենոքավանում վերջերս ֆոտոթակարդների միջոցով լուսանկարված կովկասյան ընձառյուծի համար։

✅«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բնակվող Նեո անունով ընձառյուծն արդեն հայտնի է շատերին։
🗺Այժմ ժամանակն է անուն տալ նաև Տավուշի մարզի կենդանական աշխարհի նոր բնակչին։

💬Ձեր առաջարկները կարող եք թողնել մեկնաբանություններում։
👍Ամենից շատ լայքեր հավաքած երեք անունները կդրվեն համընդհանուր քվեարկության։

Բոլորով անուն շնորհենք Ենոքավանում հայտնված ընձառյուծին»: