Պուտինը, Սի Ծինփինն ու Թրամփը նոյեմբերի 19-ին եռակողմ հանդիպում կունենան Չինաստանում. Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի նախատեսվող հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության տեքստ է մշակվում։ Այս մասին նոյեմբերի 16-ին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է «Վեդոմոստի»-ն։

Երեք երկրների ղեկավարների հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 19-ին՝ Չինաստանի Շենչժեն քաղաքում անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի շրջանակում։

Ուշակովի խոսքով՝ կողմերը տրամադրված են բովանդակային և կառուցողական քննարկման։ Նա նշել է, որ հանդիպումը կարող է էական ազդեցություն ունենալ միջազգային իրավիճակի վրա։