Բաքուն հայտնել է, որ 8 գերի են տվել հայկական կողմին. Sputnik Արմենիա

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ զինծառայողի, գրում է Sputnik Արմենիա-ն։

Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հավելելով, որ փաստը հաստատել է Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովը:Նշվում է, որ նրանց մի մասը զինծառայողներ են, որոնք գերեվարվել են 2021 թվականի նոյեմբերի 16-ի դեպքերի ժամանակ։