Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը կոչ է անում սպաներին պաշտպանել Մայդանը

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը կոչ է անում սպաներին պաշտպանել Մայդանը
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարը կոչ է անում սպաներին պաշտպանել Մայդանը

Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն ուկրաինացի սպաներին կոչ է արել օգնել Մայդանին: Այդ մասին նա հայտարարել է Zik հեռուստաընկերության եթերում:
«Մեր հանրության մեջ մոտ 600 հազար պահեստազորի սպաներ կան: Ներառյալ աֆղանստանցիներին, խաղաղապահներին, ուժեղ մարդկանց, էթիկայով, պատվի եւ պատասխանատվության ստանդարտներով: Նաեւ այլ ուժային կառույցներից պահեստազորի սպաներին», հայտարարել է նա: Գրիցենկոն ասել է, որ նրանց դերն այսօր շատ կարեւոր է:
«Հիշեք այդ բառը՝ սպա»: Կանգնեք կողքին: Եվ այդժամ խաղաղ, հանգիստ, ձեր պրոֆեսիոնալ օգնությամբ մենք կարող ենք Մայդանն ավարտել իսկական հաջողությամբ», հայտարարել է պաշտպանության նախկին նախարարը:
Նա շնորհավորել է սպաներին դեկտեմբերի 6-ի Ուկրաինայի Զինուժի օրվա կապակցությամբ եւ ասել, թե հույս ունի, որ նրանք եւ նրանց ընտանիքները կմիանան Մայդանին հոգու կանչով, առանց փողի, որպես Սպաներ:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Մայդանին իրենց աջակցությունն էին հայտնել Ուկրաինայի երեք նախկին նախագահները:
Lragir.am