«Յուքոմ»-ի մարքեթինգի տնօրենը Երևանի քաղաքապետարանում պաշտոն է ստացել

Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Դավիթ Համբարյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) ժ/պ: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյաը։

Նա փոխանցել է, որ Դավիթ Համբարյանը ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, քաղաքական գիտություների թեկնածու է: Քաղաքացիական ծառայության փորձառություն ունի 2002 թվականից ի վեր:

Վերջին մի քանի տարիներին աշխատել է «Յուքոմ» ընկերությունում՝ որպես մարքեթինգային և հաղորդակցության գործընթացների ղեկավար, այնուհետեւ՝ «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամում՝ որպես հավաքագրման և ընտրության տնօրեն: