Մահացել է Արմեն Մազմանյանը

Մահացել է Արմեն Մազմանյանը
Մահացել է Արմեն Մազմանյանը

Քիչ առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր, «ԳՈՅ» թատրոն-լաբորատորիայի հիմնադիր, ռեժիսոր Արմեն Մազմանյանը: 

Այս մասին տեղեկացնում է «Առավոտ»-ը: Ըստ աղբյուրի, նա երկար ժամանակ բուժվում էր Գերմանիայում եւ լյարդի հետ կապված խնդիրներ ուներ: Արմեն Մազմանյանը փետրվարի 15-ին կդառնար 54 տարեկան: Արմեն Մազմանյանը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ է, Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալի, «Մահ իմացյալ անմահություն» մեդալի, Մարտական ծառայության մեդալի ասպետ: