Վարչապետը ցավակցել է ուկրաինացի ժողովրդին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան էջում ցավակցական խոսք է հղել ուկրաինացիներին:

Նա մասնավորապես, գրել է․ «Ցանկանում եմ անկեղծ ցավակցություններս հայտնել Ուկրաինայի եղբայրական ժողովրդին և ցավակցական խոսքով դիմել ավիաաղետի հետևանքով զոհված անձանց հարազատներին և մտերիմներին»:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25-ին Ուկրաինայի Խարկովի մարզում կործանվել էր ռազմատրանսպորտային Ан-26 ինքնաթիռ:

Վթարի պահին ինքնաթիռում եղել է 27 մարդ՝ անձնակազմի 7 անդամ և 20 կուրսանտ: Ուկրաինայի գլխավոր դատախազության տվյալներով, զոհվել է 26 մարդ։ Հաղորդվել էր, որ 2 կուրսանտի հաջողվել է դուրս ցատկել ինքնաթիռից, նրանցից մեկի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր: Նա հիվանդանոցում մահացել է: