Բնակավայրերի գրավման մասին Ադրբեջանի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանական լրատվակայքերում ակտիվորեն շրջանառվում են «տարածքների և գյուղերի գրավման» մասին տարատեսակ լուրեր։ Հակառակորդի Պաշտպանության նախարարությանը ևս տարածել է հաղորդագրություն, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր։

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հերքում է տարածքների գրավման մասին տեղեկատվությունը՝ հայտնելով, որ հիշյալ լուրը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական տեղեկատվական սադրանքն է:

«Տեղեկատվության ստուգման կենտրոն»