Tavush Bot-ը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական գործիքն է

Ինչպես նախկինում նշել էինք՝ ֆեյսբուքի հայկական տիրույթում գործում է «Tavush Bot» անունով բոտ, որը հանդես է գալիս՝ որպես առաջին հայկական արհեստական բանականություն։ Այն, որպես կանոն, ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի անունից կեղծ տեղեկություններ է տարածում։

Քիչ առաջ բոտի կողմից տարածած հաղորդագրությունը վերաբերում է հայակական կողմի՝ 6 բնակավայր կորստին, ինչը հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնել է նաև ՀՀ Պաշտպանության նախարարությունը։


Հիշեցնենք, որ «Tavush Bot»-ը որևէ առնչություն չունի պետական լիազոր մարմինների հետ և չի հանդիսանում պաշտոնական տեղեկատվական աղբյուր։ Ավելին, այն ադրբեջանական ապատեղեկատվության տարածման հերթական գործիքներից է։

https://infocheck.am/am/posts/440?fbclid=IwAR2e0FmFHNmbkt3OgozQMXeegzOjGo8WML1pN9RnzzR6gvhBCSHEimU51go

«Տեղեկատվության ստուգման կենտրոն»