Ճշտված տեղեկություններով հակառակորդն ունի մոտ 200 մարդկային կորուստ

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միասնական տեղեկատվական կենտրոնում ասուլիսում այս մասին հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:  

Նա հիշեցրեց, որ մարտական գործողությունները ընթանում են հիմնականում Արցախի Հանրապետության հյուսիսային և հարավային ուղղություններում:

«Մարտերը այս պահի դրությամբ էլ դեռ շարունակվում են: Ճշտված տեղեկություններով՝ հստակ հակառակորդն ունի զգալի կորուստեր, ճշտված տեղեկություններով՝ մոտ 200 մարդկային կորուստ, երեք տասնյակին մոտ զրահատեխնիկայի կորուստ և երկու տասնյակին մոտ ԱԹՍ-ների և այլ սարքավորումների կորուստ»,-հայտնեց Հովհաննիսյանը: