Հայաստանի և Արցախի ՊԵԿ նախագահները քննարկել են գործակցության հեռանկարները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:

ՊԵԿ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Էդվարդ Հովհաննիսյանը և ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերել են Հայաստանի և Արցախի պետական եկամուտների կոմիտեների միջև համագործակցության զարգացման հեռանկարին եւ իրականացվող ծրագրերի առաջնահերթություններին։

Էդվարդ Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ հայկական երկու պետությունների հարկային ու մաքսային մարմինների միջև գործակցությունն առաջիկայում ավելի կզարգանա, համատեղ քայլերով նոր թափ ու եռանդ կհաղորդվի այդ համագործակցությանն՝ ի շահ մեր ընդհանուր տնտեսության: