Սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է, երկար չի տևելու, մի քանի օրվա ընթացքում հակառակորդին պիտի ծնկի բերենք․ Արցախի նախագահ․ Տեսանյութ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի մեկնողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Օմարից մինչև Արաքս բոլոր ուղղություններով հակառակորդը հարձակվել է, նրանք հարյուրավոր տանկերով են, բայց տասնյակներով տեխնիկա են կորցրել այս երկու օրում:

«Մի քանի դիրք են վերցրել, բայց դա նորություն չէ, վերջում էլի հետ ենք վերցնելու»,-ասել է Հարությունյանը և շեշտել․ «Իրոք, սա մեր վերջին ու ամենապատասխանատու ճակատամարտն է, երկար չի տևելու, մի քանի օրվա ընթացքում հակառակորդին պիտի ծնկի բերենք, և մեզ դա հաջողվելու է»:

Մենք ուժեղ ենք միասին`Ա.Հարությունյան

Posted by Артур Петросян on Monday, September 28, 2020