Մարտունի քաղաքի մոտ հակառակորդի ինքնաթիռ է խոցվել․ Արցախի նախագահի խոսնակ

Այսօր Մարտունի քաղաքի մոտակայքում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նա նշել է, որ քաղաքացիական անձանց շրջանում կան վիրավորներ։ Նրա խոսքով, Արցախում կյանքը բնականոն հունով շարունակվում է, չնայած մարդիկ ապրում են ապաստարաններում։