Թուրքական լիրան շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները. Ermenihaber.am

Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։

Թուրքիայի արտարժույթի շուկայում նոյեմբերի 2-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան անկման նոր հակառեկորդ է գրանցել՝ կազմելով 8․41: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 9․7757 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է, կազմելով 10.81:

Նշենք, որ այս արդյունքները թուրքական արժույթի՝ մինչ այս պահը երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդներ են։

Լիրայի արժեզրկմանը նպաստում են նաև թուրքական ապրանքների դեմ հայտարարված բոյկոտը։ 

Աղբյուր` Ermenihaber.am