Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակի թուլացել է․ Արծրուն Հովհաննիսյան․ Ուղիղ

Այսօր՝ վաղ առավոտյան, նորից մարտերը շարունակվել են։ Այդ մասին այսօր միասնական տեղեկատվական կենտրոնում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նրա ներկայացմամբ, հյուսիսային և հարավային ուղղություններով հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել, հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ-երկու գրոհներից հետո, իսկ հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին, սակայն հիմնականում կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել։

«Այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է», -հավելեց Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանի և Արիության մեդալով հետմահու պարգեվատրված Ալբերտ Հովհաննիսյանի հոր`Արտակ Հովհաննիսյանի ճեպազրույցը:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի և Արիության մեդալով հետմահու պարգեվատրված Ալբերտ Հովհաննիսյանի հոր`Արտակ Հովհաննիսյանի ճեպազրույցը:he briefing of the representative of the RA Ministry of Defense Artsrun Hovhannisyan and Albert Hovhannisyan’s (was posthumously awarded the Medal of Courage) father Artak Hovhannisyan:https://youtu.be/noYiJ86pvzgБрифинг представителя МО РА Арцруна Ованнисяна и отца посмертно награжденного медалью "За мужество" Альберта Ованнисяна – Артака Ованнисяна:https://youtu.be/VT2CUVkJXC8

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Monday, October 19, 2020