«Նման գործելաոճը հարիր է խուճապի մեջ հայտնված փոքրոգի թշնամուն». Հակոբ Արշակյան

«Ադրբեջանը փորձում է լայնամասշտաբ պատերազմի մեջ ներքաշել նաև Հայաստանի Հանրապետության՝ Վարդենիի տարածքում ԱԹՍ֊ների միջոցով հարվածներ հասցնելով քաղաքացիական ավտոբուսի և բնակավայրերին։

Նման գործելաոճը հարիր է խուճապի մեջ հայտնված փոքրոգի թշնամուն»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։