Հայփոստով հնարավոր է անվճար ծանրոցներ ուղարկել Զինված ուժերին

Ուշադրություն ԱՆՎՃԱՐ ուղարկեք ձեր ծանրոցը ՀՀ զինված ուժերի զորքերին:

Սիրելի հայրենակիցներ, եթե ցանկանում եք իրային պարագաներով ծանրոցներ ուղարկել Զինված ուժերի զորքերին, կարող եք ձեր ծանրոցներով մոտենալ Հայփոստի ցանկացած բաժանմունք և նշելով ք. Երևան Արցախի 61 հասցեն ՝ անվճար ուղարկել ցանկացած քաշի և ծավալի ծանրոց: Ինչպես նաև՝ Հայփոստով Արցախ ուղարկվող ծանրոցների սակագինը սահմանվել է 0 դրամ: Ստորև ներկայացնում ենք անհրաժեշտ պարագաների ցանկը.

Անձնական հիգիենայի պարագաներ

Ատամի մածուկ, խոզանակ

Օճառ, սափրվելու պարագաներ

Զուգարանի թուղթ

Ստերիլ բինտեր, քնապարկ

Ինչպես նաև՝ գուլպաներ և անդրավարտիք

Հարգանքով՝

«Հայփոստ» ՓԲԸ