«Հայաստանի կոտրվող ողնաշարը» ֆիլմն արդեն անգլերեն ենթավերնագրերով

«Հայաստանի կոտրվող ողնաշարը» ֆիլմն արդեն անգլերեն ենթավերնագրերով
«Հայաստանի կոտրվող ողնաշարը» ֆիլմն արդեն անգլերեն ենթավերնագրերով

Յութուբ  կայքում ավելի քան 60 հազար դիտում հավաքած «Հայաստանի կոտրվող ողնաշարը» տեսաֆիլմն արդեն հասանելի է անգլերեն ենթագրերով: Տեսաֆիլմը ներկայացնում է հանքարդյունաբերվող Հայաստանի, մասնավորապես՝ Սյունիքի կենդանի պատկերը

Այդ մասին տեղեկացնում է Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ): 

«Համաշխարհային հանքարդյունաբերական մաֆիան և, փաստորեն, նրա գործակից տեղական տարբեր օղակների պաշտոնյաները Հայաստանը ենթարկում են էկոգաղութացման:

ՀՀ կառավարությունը, հանքարդյունաբերող ընկերություններն ու այդ ծրագրերը հովանավորող բանկերն անդադար խոսում են, թե իբր հանքարդյունաբերությունից ստացված գումարներով զարգացնում են Հայաստանը:

Ավելի քան քսան տարի է՝ անկախ Հայաստանում հանքեր են շահագործվում: Ինչո՞ւ շարքային հայ մարդը մինչև օրս չի ապրում այդ «զարգացած» Հայաստանում: Շենացող երկրից այսքան արտագաղթ կլինե՞ր: Արդյոք ապահո՞վ է Հայաստանը, եթե դատարկվում են մեր սահմանամերձ գյուղերն ու քաղաքները: Կարո՞ղ է արդյոք Հայաստանը գոյատևել կոտրված ողնաշարով»,-նշված է ՀԲՃ-ի տարածած հաղորդագրության մեջ:

© Medialab.am

 http://www.youtube.com/watch?v=eyRdxRT2v5Y