Էրդողանն արդեն ոչ միայն Հայաստանի ու Արցախի դեմ է դուրս եկել, այլ նաև ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ-ի դեմ․ Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է․

Էրդողանն արդեն ոչ միայն Հայաստանի ու Արցախի դեմ է դուրս եկել, այլ նաև ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ-ի դեմ։

Էրդողանին միջազգային մակարդակում որպես խուլիգան ֆիքսելու հիմքը հանդիսանում է Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի ագրեսիայի ձախողումը և հակադարձումը հայկական զինված ուժերի կողմից։Դիվանագիտության բնագավառում ակտիվ գործողությունների համար լուրջ հիմքեր ու հնարավորություններ են ստեղծվել, ռազմական հաջողությունները քաղաքական և միջազգային ձեակերպում տալու համար։

Թե ինչու պատերազմի միայն չորրորդ օրը եղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունը, և այլ գնահատականներ, դրանք այլ խաղաղ, ավելի հանգիստ ժամանակի քննարկման թեմա է։ Կարևորը նման քննարկումներում ելնել պետություն, հասարակություն, պետական և հասարակական ինստիտուտներ հասկացությունների տրամաբանությունից, արժեքներից, որոնք ցույց տվեցին իրենց կենսունակությունն ու նշանակությունը։