Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը

Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր Մարտունիում ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ավելի վաղ հայտնել էր, որ լրագրողներից Ալեն Կավալի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ Ռաֆայել Յագոբզադեի վիճակը գնահատվում է միջին ծանր։ ԱՀ կառավարությունը կհոգա վիրավոր լրագրողների տեղափոխումը Ստեփանակերտից Երևան։ Այս հարցով կապ է ապահովվում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ։