«Աջակցենք հայկական կողմին, որպեսզի այս կրակը չտարածվի, մեր ժողովուրդները ՄԵԿ ԵՆ և մեր գործն արդար է»․ Լիբանանի պաշտպանության նախկին նախարար

ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը իր Ֆեյսբուքի էջում հրապարակել է Լիբանանի պաշտպանության նախկին նախարար Յակուբ Սարաֆի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև․

Սիրելի՛ ընկերներ, բարեկամ և հարազատ քաղաքացիներ,

Ցավոք, այս վերջին օրերին Արցախը և Հայաստանը ենթարկվեցին ադրբեջանական հարձակմանը Արցախ-Հայաստան սահմանին:

Ներկայումս ընթանող գործողությունները, այո, անկախ նրանից, թե ինչ են ասում լրատվամիջոցները, ՊԱՏԵՐԱԶՄ են համարվում: Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի վրա ողջ սահմանի երկայնքով, ինչպես նաև Արցախի որոշ քաղաքների վրա՝ հասցնելով ավերածություններ և բազմաթիվ զոհեր: Իրավամբ, Հայաստանը որոշեց պաշտպանել իր խաղաղությունը, չնայած հարձակման աննախադեպ մասշտաբին և ուժերի անհամաչափությանը:

Բազմաթիվ կամավորներ զորակոչվեցին մեկնել սահման՝ պաշտպանելու Հայաստանը, այդ թվում մեր շատ ընկեր և հարազատ քաղաքացիներ: 21-րդ դար է և մենք դեռ տեսնում ենք մարդու իրավունքների բարբերաբար խախտումներ: Ոչ ոք չպետք է այլ կողմ նայի:

Աջակցենք հայկական կողմին, որպեսզի այս կրակը չտարածվի: Մեր ժողովուրդները ՄԵԿ ԵՆ և մեր գործն արդար է:

Եկեք բոլորս ձեռք ձեռքի տանք և բարձրաձայնենք մեր համոզմունքները՝ վերջ տալու այս տառապանքներին և դադարեցնելու անմեղ զոհերի նկատմամբ գործադրված վայրագությունները: Ես սիրով խնդրում եմ ձեզ կիսել այս հաղորդագրությունը:

Խնդրում եմ, ինքներդ ձեզ լսելի դարձրեք՝ յուրաքանչյուրն իր համապատասխան միջավայրում: Ես կոչ եմ անում միանալ ցանկացած տեսակի ՝ ֆինանսական, դիվանագիտական, բարոյական կամ հոգևոր աջակցություններին: Ցանկացած տեսակի օգնություն, ներդրում կամ օգնություն այժմ անհրաժեշտ է: Խնդրում եմ տարածեք որքան հնարավոր է: ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՊԱՀԱՊԱՆ եվ պահպանի Հայաստանին եւս մեկ փորձությունից: