Հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն անցնում է 3000-ը․ ՊՆ ներկայացուցիչ

Գիշերը մարտեղրը թեժ են եղել։ Այդ մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը: Դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում: