Հայաստան Համահայկական հիմնադրամին ուղարկած թեկուզ մեկ լուման ուղիղ հասնելու է զինվորին, թիկունքից ակնկալվող կարևորագույն գործն այսօր բանակին ուղիղ աջակցությունն է․ Գայանե Աբրահամյան

Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Մեր միասնական ուժն անպարտելի է։ Ժողովուրդ ջաան, թիկունքից ակնկալվող կարեւորագույն գործն այսօր բանակին ուղիղ աջակցությունն է, սննդի ու հագուստի կարիք չկա, ճանապարհներն էլ հավելյալ ծանրաբեռնել բոլորովին պետք չէ։

Հայաստան Համահայկական հիմնադրամին ուղարկած թեկուզ մեկ լուման էլ ուղիղ հասնելու է զինվորին եւ ռմբակոծության տակ ապրող մեր հայրենակիցներին։ Սփյուռքահայեր ջան, այսօր դուք միայն այսկերպ կարող եք մասնակից լինել հայրենիքի պաշտպանության այս շատ ծանր գործին, սա իսկապես հույժ կարեւոր եւ անհրաժեշտ է։ Եթե փոխանցման հետ կապված խնդիրներ լինեն գրեք հիմնադրամի ղեկավար Haykak Arshamyan -ին, բոլորն օրուգիշեր աշխատում են։
Փոխանցումը կարելի է անել այս հղումով