Այսօր արդեն առաջնագծում խոցվել է հակառակորդի 3 ինքնաթիռ

Ժամը 08:46-ի սահմաններում պաշտպանական բանակի առաջնագծում խոցվել է հակառակորդի ևս երկու ինքնաթիռ։ Այդ մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Մինչ այդ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր ևս մեկ ինքնաթիռի խոցման մասին։