Հակառակորդը որսում է բոլոր զանգերը, տեղորոշում է դրանք ու վերլուծում, պետք է չխոսել բաց կապով՝ բջջային ցանցով․ Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Կարգապահությունն է հաղթանակի նախապայմանը։

Հարգելիներս, հակառակորդը որսում է եթեր հեռարձակվող յուրաքանչյուր ու բոլոր ինֆորմացիաները, սովորական, հեռախոսային կապով կատարված բոլոր զանգերը, տեղորոշում է դրանք ու վերլուծում, դրանցից դուրս բերսծ տվյալներով ստանում է իրավիճակի ամբողջական պատկերը։

Քաղաքացիների միջև փոխանակվսծ ինֆորմացիան հակառակորդի հետախուզության կարևորագույն աղբյուրներից է։ Հարկավոր է գիտակցել, որ սովորական բջջային՝ բաց կապով խոսակցությունները կարող են որսվել ոչ միայն ռազմաճակատի, շփշան գծի հարակից տարածքներում, այլև խորը թիկունքում (դեսպանատներ և այն)։

Ուստի, հաղթանակի, մարտնչող մեր զավակների, եղբայրների ու քույրերի, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կյանքը չվտանգելու և առաջադրանքները կատարելը չդժվարացնելու համար պետք է լինենք կարգապահ է պահպանենք ՊԲ և ՊՆ հրահանգը. Բաց կապով՝ բջջային ցանցով չխոսել, … որ շուտ հաղթենք …