Եվրախորհրդարանի 48 պատգամավոր Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել Արցախի նկատմամբ ագրեսիան

Եվրախորհրդարանի 48 պատգամավորներ նամակ են հղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին` կոչ անելով նպատակաուղղված գործողություններ ձեռնարկել Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության հայերի եվրոպական դաշնության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Հրթիռային և օդային հարվածները Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակչության, այդ թվում ՝ մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, ստիպել են խաղաղ բնակիչներին թաքնվել թաքստոցներում։ Մենք կոչ ենք անում ձեզ՝ բարձր ներկայացուցիչ Բորել, նաև ուժեղ ճնշում գործադրել, որպեսզի կանգնեցնենք Թուրքիայի ցանկացած միջամտություն, որը փաստացի ապակայունացնում է ևս մեկ հարևան տարածաշրջան՝ Հարավային Կովկասը»,- ասված է նամակում:

Նամակը ստորագրած պատգամավորները Ադրբեջանի բանակին կոչ են արել անհապաղ դադարեցնել ագրեսիան Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ: Բորելին ուղղված նամակի տակ ստորագրել են պատգամավորներ Կիպրոսից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից, Իտալիայից, Հունաստանից, Լիտվայից, Գերմանիայից, Իսպանիայից, Լեհաստանի, Սլովակիայից, Շվեդիայից, Դանիայից, Բելգիայից և Հունգարիայից:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսելՀրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերըայդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտըինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվել են քաղաքացիական անձինքԱդրբեջանի ԶՈՒն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքներըՀոկտեմբերի 3-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էոր Արցախի սահմանի հյուսիսային և հարավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտերՀակառակորդըմեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերումանցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ:

Առկա են հաստատված տեղեկություններոր Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններՖրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել էոր տիրապետում է լուրջ փաստերի այդ մասինջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետՎարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև ՌուսաստանըԱյդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: