Սերժ Սարգսյանի «200 միլիոնանոց շուկայում» Հայաստանը շանս չունի

Սերժ Սարգսյանի «200 միլիոնանոց շուկայում» Հայաստանը շանս չունի
Սերժ Սարգսյանի «200 միլիոնանոց շուկայում» Հայաստանը շանս չունի

Պարոն Եղիազարյան, Երկրապահի համագումարում Սերժ Սարգսյանը դարձյալ խոսեց Մաքսային միության առավելությունների մասին՝ նշելով, որ խոսքը մոտ 200 մլն-նոց շուկայի մասին է: Իրականում, ըստ ձեզ, ի՞նչ առավելություններ կարող է Հայաստանի տնտեսությանը տալ այդ շուկան: Կարծիք կա, որ իբր տարածաշրջանային կենտրոնների ստեղծումն ավելի մեծ շուկայի ապահովումն է այդ միավորման կազմի մեջ մտնող անդամ երկրների համար: Այսինքն՝ ըստ էության դա հնարավորություն է տալիս ապահովել մասշտաբի էֆեկտ: Տեսականորեն գուցե դա այդպես է, բայց մեր դեպքում սա աբսուրդ է: Խոսքը գնում է 170 մլն-ոց շուկայի մասին, որն ինքնին փակ շուկա է, […]

Պարոն Եղիազարյան, Երկրապահի համագումարում Սերժ Սարգսյանը դարձյալ խոսեց Մաքսային միության առավելությունների մասին՝ նշելով, որ խոսքը մոտ 200 մլն-նոց շուկայի մասին է: Իրականում, ըստ ձեզ, ի՞նչ առավելություններ կարող է Հայաստանի տնտեսությանը տալ այդ շուկան:

Կարծիք կա, որ իբր տարածաշրջանային կենտրոնների ստեղծումն ավելի մեծ շուկայի ապահովումն է այդ միավորման կազմի մեջ մտնող անդամ երկրների համար: Այսինքն՝ ըստ էության դա հնարավորություն է տալիս ապահովել մասշտաբի էֆեկտ: Տեսականորեն գուցե դա այդպես է, բայց մեր դեպքում սա աբսուրդ է: Խոսքը գնում է 170 մլն-ոց շուկայի մասին, որն ինքնին փակ շուկա է, և այդ շուկայի կանոնների համաձայն՝ շահում են այն մասնակիցները, որոնք ինչ-որ բան ունեն առաջարկելու այդ շուկային: Հայաստանն այդ փակ շուկային բան չունի առաջարկելու, այդ շուկա մեր արտահանման ծավալների մի մասը կազմում է կոնյակը, մնացածը պատրաստի սնունդն է: Այսինքն՝ ապրանքներ, որոնց արտադրության ծավալներն ինքնին սահմանափակ են: Այդ շուկայից շահում են նրանք, որոնք ինչ-որ մի բան գոնե կարողանում են արտադրել, օրինակ, տվյալ դեպքում Ռուսաստանը, որը մտածում է, որ շուկայի մասշտաբների հաշվին իր ընկերությունները որոշակի էֆեկտ կստանան: Հաճախ հնչեցվում է տեսակետ, որ իբր մրցակցություն կլինի այդ շուկայում: Այդ շուկան մենաշնորհային շուկա է, այստեղ չեն փոխվում խաղի կանոնները: Հակառակը, մենք մրցակցության առումով ստանում ենք ավելի շատ զսպող, ավելի շատ դժվար շուկաներ՝ մեր շուկան բացելով ավելի ուժեղների առաջ:

Վերջին հաշվով, ամենակարևորն այն է, թե այդ շուկայի կառուցվածքն ինչպիսի՞ն է: Շուկայի կառուցվածքը պարզունակ կառուցվածք է: Նույն այդ երկրներն ունեն սահմանափակ թվով ապրանքներ, որոնք կարող են առաջարկել: Այստեղ անիմաստ է խոսել հետագայում սիներգիկ էֆեկտի մասին, որ համատեղ քաղաքականություն կլինի, արդյունաբերական համատեղ ծրագրեր կլինեն, ոչ մի այդպիսի բան էլ չի կարող լինել: Ռուսներն իրենք արդեն փոխում են իրենց քաղաքականությունը և զարգացման առումով մինչև 2035 թվականը նախապատվություն են տալիս վառելիքաէներգետիկ ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Այսինքն՝ մյուս ոլորտների զարգացման մասին խոսք չկա: Չհաշված, որ այսօր նույն Ռուսաստանում խնդիրներ են առաջանում:

Եզրակացությունը մեկն է՝ այդ փակ շուկան չի կարող որևէ էֆեկտ ապահովել Հայաստանի համար: Ժամանակին եվրոպացի ու ամերիկացի տնտեսագետներն իրենց հանրահայտ տեսություններում եզրակացրել են, որ Մաքսային միություններում՝ նման փակ շուկաներում, օգտվում են այն պետությունները, հովանավորչությունը ձեռնտու է այն պետություններին, որոնք ի սկզբանե ունեն այդ շուկային առաջարկվող ապրանքներ: Իսկ այն երկները, որոնք վարում են ավելի ազատականացված, լիբերալ քաղաքականություն մնացածի համեմատ, տուժում են: Եվ վերջապես, այդ միության կեղծ ինտեգրման էֆեկտից ելնելով, Հայաստանը իրեն դատապարտում է տեխնոլոգիական մեկուսացվածության, ինչպես այդ միությունն է իրեն դատապարտել տեխնոլոգիական մեկուսացվածության: Այսինքն՝ խոսել մեր տնտեսության կատարելագործման մասին, անիմաստ է: Ի՞նչ է նշանակում 170 մլն-ոց շուկա: Շուկաները գնահատվում են ոչ թե մարդկանց թվաքանակով, այլ սպառման կառուցվածքով, այդ նույն սպառողների եկամուտներով, գործունեության նոր տեսակներ ծավալելու առումով այդ շուկայի հնարավորություններով: Այդ բոլոր առումներով այդ շուկան շատ փոքր, մեկուսացված և զարգացման հեռանկար չխոստացող շուկա է:Կարդալ ավելին