Հայաստանի և Արցախի ողջ բժշկական հանրությունը իր մյուս ոչ պակաս կարևոր գործերը թողած՝ զբաղվում է մեր վիրավորների բուժմամբ, տարհանմամբ․ Թորոսյան

Ամբողջ Ստեփանակերտը նման բեկորների մեջ է այս պահին։ Այդ մասին քիչ առաջ ասուլիսում ներկայացնելով բեկորը, հայտարարեց Առողջապահության նախարար ԱՐսեն Թորոսյանը։

Նրա խոսքով, արգելված զինատեսակներով հարվածում են գրեթե ամեն ինչին, նույնիսկ մեքենայով տեղափոխվելու ընթացքում հնարավոր է՝ ականատես լինել քանդված, հողին հավասարեցված շենքերին։ Դա ըստ նախարարի, անթույլատրելի է։

«Չնայած այս ամենին՝ մենք մեր հայրենակիցների կողքին ուժեղ կանգնած ենք, Հայաստանի և Արցախի ողջ բժշկական հանրությունը իր մյուս ոչ պակաս կարևոր գործերը թողած՝ զբաղվում է մեր վիրավորների բուժմամբ, տարհանմամբ։ Մենք մինչև վերջ պայքարելու ենք և հաղթելու ենք», -հայտարարեց նախարարը։

Նա ընդգծեց, որ Արցախի թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ բոլոր դեղորայքներով, պարագաներով, բժշկական սարքերով և արյան պաշարներով։ Ըստ Թորոսյանի, մատակարարումներն արվում են անխափան։

«Բժշկական անձնակազմի խնդիր եւս չունենք, նույնիսկ իրենք են խնդրում գնալ արցախցի կոլեգաներին օգնելու։ Երբ հասկանում ենք, որ մի կետում օպերատիվ իրավիճակով դրդված անհրաժեշտ է ուժերի կենտրոնացում՝ տեղափոխումներն արագ կատարվում են», -հավելեց նախարարը։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսըEnglish:https://youtu.be/X0xb2aB2MggРусский:https://youtu.be/EMb3HSYGjm0

Posted by Armenian unified infocenter/Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն on Monday, October 5, 2020