«Մենք դեռևս երկիր ենք, որտեղ 86-ամյա Ռիմա Գրիգորյանը ինքնահրկիզվում է և մահանում»․ իրավապաշտպան

«Մենք դեռևս երկիր ենք, որտեղ 86-ամյա Ռիմա Գրիգորյանը ինքնահրկիզվում է և մահանում»․ իրավապաշտպան
«Մենք դեռևս երկիր ենք, որտեղ 86-ամյա Ռիմա Գրիգորյանը ինքնահրկիզվում է և մահանում»․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն անդրադարձել է օրեր առաջ ինքնահրկիզման հետեւանքով հիվանդանոցում մահացած տարեց կնոջ դեպքին՝ կրկին անգամ խոսելով սոցիալական արդարության մասին։ Հիշեցնենք, որ 86-ամյա կինը ինքնահրկիզվել էր կառավարության շենքի առաջ։ Ըստ մամուլի հրապարակումների, նա այդ քայլին էր գնացել բազմաթիվ անգամներ անարդյունք փորձելով իր խնդիրները լսելի դարձնել։

«Մենք դեռևս երկիր ենք, որտեղ 86-ամյա Ռիմա Գրիգորյանը տոնածառի լույսերի վառման արարողությանը զուգընթաց՝ կառավարության շենքի առջև ինքնահրկիզվում է և մահանում հիվանդանոցում։ Սոցիալական անարդարությունն ու աղքատությունը մեր լրջագույն խնդիրն է, հույս ունեմ, որ այն կմեղմվի 2019 թվականին»,-իր գրառման մեջ նշում է Զարուհի Հովհաննիսյանը։