Համացանցում հայտնված կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը գնդակահարում ծանր վիրավորում ստացած արցախցի զինվորին, իրական են։ Այս մասին թվիթերի իր էջում նշել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Մենք արձանագրել ենք այս դեպքն այդ կադրերի հրապարակման առաջին իսկ փուլում։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ տեսանյութն իրական է և վերաբերում է վերջին բախումներին։ Ադրբեջանցի զինծառայողը գնդակահարում է ծանր վիրավորում ստացած հայ զինվորին։ մինչ միջազգային հանրությունը շարունակում է կույր լինել, Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է իրականացնում»,–գրել է Բեգլարյանը։
Տեղեկացնենք, որ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ ադրբեջանցի զինվորականները կրակահերթ են արձակում հայ զինվորի գլխին։