Հայատսանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Բիբիթալիի Ուրազաևին` Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման մեջ ունեցած ներդրման համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն