ՀՀ քրեական օրենսգիրքը մշակվել է 2003թ., երբ Հայաստանում համակարգչային հանցագործությունները տարածված չէին, ինտերնետն էլ անմատչելի էր բնակչության լայն շերտերի համար: Այս է պատճառը, որ Քրեական օրենսգրքի կիբերհանցագործություններին վերաբերող հոդվածներն այսօր արդեն չեն արտացոլում իրական պատկերը: Այս մասին այսօր ԱԺ-ում հրավիրված լսումների ժամանակ հայտնեց Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի պետ […]
ՀՀ քրեական օրենսգիրքը մշակվել է 2003թ., երբ Հայաստանում համակարգչային հանցագործությունները տարածված չէին, ինտերնետն էլ անմատչելի էր բնակչության լայն շերտերի համար: Այս է պատճառը, որ Քրեական օրենսգրքի կիբերհանցագործություններին վերաբերող հոդվածներն այսօր արդեն չեն արտացոլում իրական պատկերը:
Այս մասին այսօր ԱԺ-ում հրավիրված լսումների ժամանակ հայտնեց Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության 1-ին բաժնի պետ Սամվել Հովսեփյանը:
Արդյունքում, ըստ նրա, ստացվել է, օրինակ, որ համացանցով համակարգչային «վարակներ» տարածելը Հայաստանում քրեորեն պատժելի արարք չի համարվում:
«256-րդ հոդվածում պատժելի արարք է համարվում հատուկ հարուցիչներով ծրագրեր մշակելը, դրանք օգտագործելը, կամ այդպիսի ծրագրերով կրիչներ տարածելը, որը հետևանք է 2003թ. Հայաստանում ինտերներտի թույլ զարգացվածության, երբ համակարգչային տեղեկատվությունը փոխանացվում էր հիմնականում կրիչներով: Այսինքն՝ ինտերնետով տարածումը քրեորն պատժելի չէ»,- ասաց Սամվել Հովսեփյանը:
Բացի այդ, ըստ նրա՝ «651-րդ հոդվածում քրեորեն պատժելի արարք է սահմանվում համակարգ առանց թույլտվության մուտք գործելը, ներթափանցելը, որը կատարվել է պաշտպանիչ համակարգի խախտմամբ և անզգուշությամբ առաջացրել վնաս: Մինչդեռ կիբերհանցագործությունների մասին կոնվենցիան սահմանում է. «ներթափանցումն արդեն իսկ պետք է դիտվի քրեորեն պատժելի արաք»: Ի դեպ, օրենսդրորեն սահմանված չէ նաև, թե ինչ ասել է՝ պաշտպանիչ համակարգ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://pastinfo.am/hy/node/55509