Պայքար Օլիգարխիայի Դեմ խումբը խստորեն դատապարտում է ապրիլի 7-ին տեղի ունեցած Հիմնադիր Խորհրդարանի անդամներ Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի և Պավել Մանուկյանի ապօրինի ձերբակալությունները: Ձերբակալությունները հանդիսանում են վերջին շրջանում Հիմնադիր Խորհրդարանի դեմ սանձազերծած ոստիկանական հալածանքների և քրեական տարրերի միջոցով իրականացած բռնությունների տրամաբանական շարունակությունը և ևս մեկ անգամ հաստատում, որ իշխող համակարգը միշտ […]
Պայքար Օլիգարխիայի Դեմ խումբը խստորեն դատապարտում է ապրիլի 7-ին տեղի ունեցած Հիմնադիր Խորհրդարանի անդամներ Ժիրայր Սեֆիլյանի, Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի և Պավել Մանուկյանի ապօրինի ձերբակալությունները: Ձերբակալությունները հանդիսանում են վերջին շրջանում Հիմնադիր Խորհրդարանի դեմ սանձազերծած ոստիկանական հալածանքների և քրեական տարրերի միջոցով իրականացած բռնությունների տրամաբանական շարունակությունը և ևս մեկ անգամ հաստատում, որ իշխող համակարգը միշտ պատրաստ է դիմել բռնաճնշումների՝ քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու նպատակով:
Չնայած Հիմնադիր Խորհրդարանի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ իրենց կողմից ապրիլի 24-ի ծրագրված հանրահավաքը և սահմանադրորեն երաշխավորված քաղաքացիական անհնազանդության կոչերը լինելու են խաղաղ և չեն խանգարելու այդ օրը տեղի ունենալիք այլ միջոցառումներին, այնուամենայնիվ իշխանությունները կեղծ և ապօրինի մեղադրանքներ են ներկայացրել Հիմնադիր Խորհդարանի անդամներին՝ նպատակ ունենալով ճնշել Հիմնադիր Խորհրդարանի կողմից նախաձեռնած և օրեցոր ժողովրդականություն ձեռք բերող քաղաքացիական շարժումը: Գործողությունների այս շղթան ակնհայտ է դարձնում, որ Հիմնադիր Խորհրդարանը դարձել է քրեա-օլիգարխիկ ռեժիմի քաղաքական հետապնդումների թիրախ և ձերբակալվածները հանդիսանում են քաղաքական բանտարկյալներ:
Պայքար Օլիգարխիայի Դեմ խումբը պահանջում է անմիջապես ազատ արձակել քաղբանտարկյալներին և դադարեցնել Հիմնադիր Խորհրդարանի անդամների հալածանքներն ու հետապնդումները: