Արամ Առաջինի խոսքն ու Գարեգին Երկրորդի լռությունը

Արամ Առաջինի խոսքն ու Գարեգին Երկրորդի լռությունը
Արամ Առաջինի խոսքն ու Գարեգին Երկրորդի լռությունը

Բաղրամյան փողոցում 6 օր շարունակ ծավալված շարժման վերաբերյալ հայտարարություն է արել Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Նա իր հայտարարության մեջ խոսում է հասարակության պահանջները լսելու անհրաժեշտության մասին, միաժամանակ կարեւոր համարում, որ հասարակությունն էլ կարողանա լսել իշխանությանը: Արամ Առաջինի խոսքում թերեւս ամենակարեւոր շեշտադրումը վերաբերում է պետականությանը: «Հայաստանը միայն հող չէ, Հայաստանը նաև ու մանավանդ ժողովուրդ է իր պետականությամբ»,- հայտարարում է Արամ Առաջինը:
 

Կիլիկիո կաթողիկոսը նրբորեն շեշտադրում է Բաղրամյան փողոցում տեղի ունեցող ամենակարեւոր իրողությունը անկախ պետականության ամենակարեւոր ռեսուրսի՝ իրավագիտակից քաղաքացու ինքնադրսեւորումը: Բաղրամյան փողոցում 7 դրամի կամ էլեկտրաէներգիայի գնի հարց չէ, որ լուծվում է: Բաղրամյան փողոցում Հայաստանի հասարակությունը լուծում է պետականության հարց: Կամ, ավելի ճիշտ, կատարում է մի քայլ այդ հարցը լուծելու ուղղությամբ: Դրա վերաբերյալ պատկերացումներն ու գնահատականները տարբեր են, տարբեր է վերաբերմունքը ձեւակերպված պահանջի հանդեպ, բայց աներկբա է, որ կամա թե ակամա, հասարակությունը Բաղրամյան փողոցում լուծում է պետականության հարց:

Առնվազն այն պարզ պատճառով, որ էլեկտրաէերգիայի գնի թանկացումն ու ընդհանրապես էներգետիկ համակարգում ստեղծված ճգնաժամային վիճակը պետականության բացակայության, պետության անգործության հետեւանք է: Այլապես կաշխատեր պետական կարգավորման մեխանիզմը դեռեւս տարիներ առաջ եւ համակարգը չէր մասնավորեցվի եւ կառավարվի այնպես, որ հասներ ճգնաժամի եզրին:

Հայաստանի քաղաքացին Բաղրամյան փողոցում սոցիալական հարց չէ, որ բարձրացնում է, սոցիալական գործառույթ չէ, որ իրացնում է: Բաղրամյան փողոցում Հայաստանի քաղաքացին իրացնում է պետության իր գործառույթը: Կարդալ ավելին