«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է.
Հունվարին Արցախի Շոշ համայնքի հանրակրթական դպրոցը վերականգնումից հետո իր դռները բացեց աշակերտների առաջ, սակայն համակարգչային սենյակը մեծ վնասներ էր կրել պատերազմի հետևանքով:
Ուրախությամբ հայտնում ենք, որ համակարգչային սենյակն արդեն նոր կյանք է ստացել. Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի աջակցությամբ՝ դասասենյակն այժմ ապահոված է 10 նոր համակարգիչներով, ինչպես նաև տպիչներով և ինտերնետ հասանելիությամբ:
Ինչպես ասում է Տորոնտոյի Հիմնադրամի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը. «Այս նկարներում տեսնում ենք մեր ապագա IT մասնագետներին»: