«Հայաստան» հիմնադրամի օգնությամբ վերականգնվել է Արցախի Շոշ համայնքի հանրակրթական դպրոցի համակարգչային լսարանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է.

Հունվարին Արցախի Շոշ համայնքի հանրակրթական դպրոցը վերականգնումից հետո իր դռները բացեց աշակերտների առաջ, սակայն համակարգչային սենյակը մեծ վնասներ էր կրել պատերազմի հետևանքով:

Ուրախությամբ հայտնում ենք, որ համակարգչային սենյակն արդեն նոր կյանք է ստացել. Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի աջակցությամբ՝ դասասենյակն այժմ ապահոված է 10 նոր համակարգիչներով, ինչպես նաև տպիչներով և ինտերնետ հասանելիությամբ:

Ինչպես ասում է Տորոնտոյի Հիմնադրամի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը. «Այս նկարներում տեսնում ենք մեր ապագա IT մասնագետներին»:

Հունվարին Արցախի Շոշ համայնքի հանրակրթական դպրոցն վերականգնումից հետո իր դռները բացեց աշակերտների առաջ, սակայն…

Posted by Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամ on Friday, February 26, 2021