Զինվորական Հակոբը ամեն օր իր մի քանի րոպեն նվիրում է քաղաքը մաքրելուն (տեսանյութ)

Մաքրապատում նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանը օրվա 24 ժամվա իր մի քանի րոպեն նվիրում է քաղաքը մաքրելուն: Այս մասին տեսանյութ է պատրաստել Երեւանի քաղաքապետարանը:

Ինչպես նշում է մասնագիտությամբ զինվորական Հակոբը՝ ամեն օր մեկ պարկ աղբ հավաքելով իր յուրօրինակ խոնարհումն է բերում երկրին ու մայր հողին, որի համար արյուն է թափվել: