Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցում է սկսել կատարել պատերազմի ևս 205 հերոսների ընտանիքի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը տեղեկացնում է, որ հատուցում է կատարել սեպտեմբերի 27-ից հետո զոհված ևս 205 հերոսների ընտանիքների:

Ըստ աղբյուրի, ապրիլի 15-ի դրությամբ հատուցումների ընդհանուր թիվը` 2441, որից 2031-ը` այս պատերազմի արդյունքում: