Կիև-Երևան-Կիև տարհանման հինգերորդ չվերթով փոխադրվել է 275 ուղևոր. ua-report.info

SkyUp ավիաընկերության հինգերորդ տարհանման չվեչթով Հայաստանից Ուկրաինա 182 ուղեւոր է ժամանել, իսկ 93 ուղեւոր նույն չվերթով մեկնել է Կիեւից, հայտնում է AnalitikaUA.net-ը:

Ինչպես պարբերականին հայտնել են ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատանը, Երեւանից Կիեւ չվերթով 182 ուղեւոր է թռել, որից 65-ն Ուկրաինայի քաղաքացիներ են, ինչպես նաեւ՝ ՀՀ 115 քաղաքացի եւ Մոլդովայի 2 քաղաքացի, ովքեր Ուկրաինա մուտք գործելու իրավունք ունեն:

Ուղեւորներն անցել են ջերմաստիճանի ստուգման ընթացակարգը. ժամանածների շրջանում բարձր ջերմաստիճանով կամ ինքնազգացողության հետ կապված բողոքներ ունեցողներ չեն եղել: Կարանտինն անցնելու համար չվերթի ուղեւորներն ընտրել են ինքնամեկուսացումը՝ «Дій вдома» հավելվածի օգնությամբ:

Մանրամասները՝ սկզբանղբյուր կայքում։