Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի պաշտոնակատար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ծրագրային ելույթ չի ունենա ու խոսեց կորոնավիրուսային համավարակի մասին: Նա տեղեկացրեց, որ այսօր տիկնոջ հետ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ու հայտարարեց.
«Ուզում եմ բոլորին կոչ անել պատվաստվել անպայման, ընդ որում՝ ԱԺ պատգամավորներին էլ եմ խնդրում պատվաստվել և լուսաբանել այդ պատվաստման փաստը: Որովհետև հիմա աշխարհում կա շատ լայն քննարկում և մեծ հավանականություն, որ 2021-ի երկրորդ կեսից կարող է մտցվել կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների ճամփորդելու սահմանափակում»:
Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ Հայաստանում պատվաստանյութի բավականին մեծ պաշար կա, և հնարավորություն ունեն լայնածավալ պատվաստումներ սկսելու:
«Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք հիմա թվերի անկման փուլում ենք, և եթե պատվաստումը ճիշտ կազմակերպենք, կկարողանանք արագ տեմպերով հաղթահարել համավարակը», -ընդգծեց վարչապետի թեկնածուն:
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում